Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանն ու Իրանն այսօր գտնվում են միևնույն սպառնալիքների առջև. Արթուր Վանեցյան

Իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է հայ–իրանական հարաբերություններին։

Մասնավորապես պատասխանելով հարցին, թե Իրանի իշխանությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում առկա խնդիրները բանակցություններով լուծելու օգտին, բացի այդ, պաշտոնական Թեհրանը կարևորում է Հարավային Կովկասի երկրների սահմանների անձեռնմխելիությունը, կարո՞ղ է արդյոք իրանական կողմի այս դիրքորոշումը հիմք հանդիսանալ հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարելու համար, Վանեցյանն ասել է.

«Իմ խորին համոզմամբ, նման հայտարարություններով իրանական կողմը փորձում է ապահովագրել Հայաստանի սուվերեն տարածքը թուրքական ներխուժումից։ Մենք գնահատում ենք եղբայրական Իրանի այս ձգտումը։ Հայաստանի համար դա իսկապես չափազանց կարևոր է»։

Միևնույն ժամանակ Վանեցյանը նշել է նաև, որ խնդիրը նրանում է, որ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի` գործ ունենք ոչ միայն ագրեսիվ, այլև օտարների ազդեցությամբ գործող երկրների հետ.

«Ավելին ասեմ՝ Բաքվի և Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ։ Սա ավելի գլոբալ հակամարտություն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից»։

Ըստ Վանեցյանի, դա է պատճառը, որ բացի վերոնշյալ հայտարարություններից ու կոչերից, Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև շարունակ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին հարող տարածքներում, ուժ ցուցադրում

«Մեծ իմաստով, Հայաստանն ու Իրանը այսօր գտնվում են միևնույն սպառնալիքների առջև։ Այդ մարտահրավերներին մեր երկու երկրները կարող են արդյունավետ արձագանքել միայն այն դեպքում, եթե անվտանգային հարցերում ավելի սերտ համամգործակցություն լինի։ Վստահ եմ, եթե Հայաստանն ու Իրանը ժամանակին ավելի մեծ ուշադրություն դարձնեին անվտանգության ոլորտում համագործակցությանը և փոխհարաբերությունների ավելի վստահելի մթնոլորտ ստեղծեին, ապա այսօր մեր տարածաշրջանում նման վիճակ չէր ստեղծվի։

Իհարկե, չափազանց կարևոր է նաև համագործակցությունը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը պարտադիր պետք է կայանա։ Միայն այդ պարագայում մեր ընդհանուր հակառակորդները կհասկանան, որ Հարավային Կովկասը հուսալիորեն պաշտպանված է և որ այստեղ իրենք անելիք չունեն»,- ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ հեռանկար է տեսնում հայ-իրանական հարաբերությունների համար, համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանն ու Իրանը, Վանեցյանն ասել է, որՀայաստանն ու Իրանը համագործակցության անսպառ հնարավորություններ ունեն։

«Հազարամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ապրել են կողք կողքի, հարևանություն և եղբայրություն արել միմյանց հետ։ Այս ավանդույթները պետք է շարունակել։

Ինչպես արդեն ասացի, Հայաստանն ու Իրանը կանգնած են ընդհանուր մարտահրավերների առջև։ Վստահ եմ՝ մեր երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջին հերթին այդ մարտահրավերների հաղթահարմանն ու բարեկեցիկ և անվտանգ ապագայի ստեղծմանը։ Այսպես, հայտնի է, որ 2020թ. Ադրբեջանը դիմել էր տարբեր ահաբեկչական կազմակերպությունների օգնությանը և օգտագործել նրանց ուժերն Արցախի դեմ պատերազմում։ Ահաբեկչությունը սպառնալիք է ողջ աշխարհի, այդ թվում Իրանի, իսկ հիմա արդեն նաև Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հակաահաբեկչական պայքարը կարող է համագործակցության կարևոր ուղղություն լինել մեր երկրների համար։ Պետք է զարկ տալ նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը։ Որպես դրա լավ սկիզբ կարելի է դիտարկել փոխադարձ կրթական ծրագրերի իրականացումն ու համատեղ զորավարժությունները։

Համագործակցության լավ ուղղություն է նաև հայ-իրանական սահմանում ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու ակտիվացումը։ ՀՀ Սյունիքի մարզը մեր տարածաշրջանի կարևորագույն տնտեսական և կոմունիկացիոն հանգույցներից մեկի վերածվելու մեծ պոտենցիալ ունի։ Իմ խորին համոզամբ, Սյունիքում իրանական ներդրումները, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն հեռանկարային ուղղություն է, այլև լուծում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներ։ Վստահ եմ՝ Սյունիքում հայ-իրանական համագործակցության ակտիվացումը զսպող լուրջ գործոն կլինի բոլոր նրանց համար, ովքեր տարածաշրջանում առաջնորդվում են ոչ թե խաղաղության, այլ արկածախնդրության և նույնիսկ՝ նվաճողականության սկզբունքներով»։