Ռաիսին կոչ է անում միասնական ճակատ ստեղծել Իսրայելի դեմ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի և Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել իսլամական երկրներին միավորվել Իսրայելի դեմ։
Թեբբունը համաձայնել է՝ նշելով, որ Պաղեստինի ճնշված ժողովուրդը տառապում է Սիոնիստական ռեժիմի դաժանությունից Ռամադանում՝ բարեպաշտության և պաշտամունքի ամսում: Ալժիրի առաջնորդը հույս է հայտնել, որ Իրանն իսլամական երկրների համագործակցությամբ կազատի Պաղեստինի ժողովրդին սիոնիստների լծից։
Ռաիսին Սիրիայի նախագահի հետ զրույցում նշել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները նրա թուլության ու հուսահատության նշան են:
__________________________________________________
NEWSPRESS.am-ի ֆեյսբուքյան նոր էջին հետևեք այստեղ