Մեր ստորաբաժանումները շարունակում են ազատագրել ռուսական հողերը. Պուշիլինը տեսանյութ է հրապարակել Բախմուտից
Դոնեցկի Ժոցովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը հայտարարել է Արտյոմովսկ (ուկրաինական անունը՝ Բախմուտ) մեկնելու մասին։
«Ահա վագներների կողմից ազատագրվող մեր Արտյոմովսկն է (մասնավոր ռազմական ընկերություն "Вагнер"-խմբ.): Սա փոքրիկ հայտարարություն է, ավելի մանրամասն տեսանյութը քիչ ուշ կլինի ալիքում։ Մեր ստորաբաժանումները շարունակում են ազատագրել ռուսական հողերը», - ասել է նա տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։
Պուշիլինն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն խնայում Արտյոմովսկում գտնվող սեփական ստորաբաժանումները։ «Թշնամին չի խնայում ո՛չ քաղաքը, ո՛չ սեփական ժողովրդին, նրանց մղում մսաղացի»,- ասել է նա։
Ապրիլի 3-ի գիշերը «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր Արտյոմովսկի վարչակազմի վրա ռուսական դրոշ բարձրացնելու մասին և հայտարարություն արել, որ քաղաքն օրինականորեն գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ապրիլի 7-ին նա հայտնել է Արտյոմովսկի երկաթուղային կայարանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հետ կատաղի մարտերի մասին։