Շինաղբը փոխանցում են «մաֆիային»` դրանից էժանով ազատվելու համար. իրենք մեզ հետ խնդիր են ունենալու. Ավինյան (տեսանյութ)
Եթե մենք խիստ վերահսկողություն սահմանենք` խնդիրը չի կրկնվի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործավարակարգավորական նիստում ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` անդրադառնալով չնախատեսված վայրերում շինաղբի կույտերին։
Արեյանը հայտնեց, որ վարչական շրջաններում քաղաքապետարանի վերահսկողություն է իրականացվել։ «Պարեկների հետ պայմանավորվել են, որ շարունակվելու են ամենօրյա ռեյդերը»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ շինարարություն իրականացնող ոչ մի ընկերություն ավարտական ակտ չի ստանա` մինչև շինաղբը համապատասխան ձևով չի տեղափոխել դրա համար նախատեսված վայր։
«Այդ կերպ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնան նաև սկզբնաղբյուրին։ Սկզբնաղբյուրը շինհրապարակներն են և շինարարներն են, որ համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ դրանցից ավելի էժան ձերբազատվելու նպատակով»,-հայտարարեց նա ու հավելեց. «Եթե շինարարները համապատասխան փաստաթղթեր չունենան, որ շինաղբը շինաղբավայր են տեղափոխում, իրենք մեզ հետ խնդիր են ունենալու»;