Վերջերս ոնց որ նկատելի է 3-րդ և 4-րդ երեխաների ծնելիության աճ. Ավինյանը նոր հաշվետվություն պահանջեց (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետը գործավարակարգավորական նիստում ներկայացրեց քանի այցելություն է եղել պոլիկլինիկաներ, վթարից քանի տուժողներ են եղել հիվանդանոցներում, քանի մահ ու նաև ներկայացրեց ծնելիության թիվը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ ծնելիության մասով նաև հարկավոր է զեկուցել 3–րդ և 4–րդ ծնունդները։
«Վերջերս ոնց որ նկատելի է 3-րդ և 4-րդ երեխաների ծնելիության աճ։ Պետք է խնդրեմ, որ հաջորդ շաբաթվանից նաև մենք այդ բաժանումով էլ տանք, թե քանի առաջին, երկրորդ և չորրոդ երեխաներ են ծնվել»,–ասաց Ավինյանը։