«Հաջորդ անգամ արդեն արդյունք է ակնկալվում». Ավինյանն առաջարկեց ծափերով շնորհավորել վարչության նորանշանակ պետին (տեսանյութ)
Քաղաքաշինական ոլորտում հայտնաբերվել են շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման 6 դեպք՝ մեկը Շենգավիթ վարչական շրջանում և 5-ը՝ Աջափնյակում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
Նա նաև նշեց, որ նախորդ շաբաթ ապօրինի շինությունների և հողազավթման 5 դեպք է հայտնաբերվել:
Երևան քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն առաջարկեց ծափերով շնորհավորել Յակով Ասատրյանին պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, և վերջինիս առաջարկեց հաջորդ գործակարգավարականների ժամանակ ավելի մանրամասն ներկայացնել խախտումների ձևերը:
«Հաջորդ անգամներն արդեն մի փոքր արդյունք է ակնկալվում»,-ասաց Ավինյանը։