Վաղարշապատում 2022թ. օգոստոսի 18-ին տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է․ մանրամասնում է քննիչը (տեսանյութ)
Մեկ անձի մասով ավարտվել է 2022թ․ օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության, սպանության փորձի դեպքի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Քրեական հետապնդում է հարուցվել երեք անձի՝ «Գրիզլի» մականունով հայտնի Է.Մ.-ի, «Գիժ» մականունով Ա.Բ.-ի և «Ուջանիկ» մականունով Ա.Մ.-ի նկատմամբ։ Վերջինիս մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մյուսների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը: