«Մի մեծ խնդիր ունենք». Ավինյանը խոստացավ լուծել «Երևան» ջրօգտագործողների խնդիրը
Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են ու պատրաստվում են ոռոգան, սակայն մի մեծ խնդիր ունենք ջրամբարաշինության հետ կապված։ Այս մասին գործավարական նիստի ժամանակ տեղեկացրեց «Երևան» ջրօգտագործողների ընկերության ղեկավարը։
Նա նշեց, որ «Երևան» ջրօգտագործողները նամակ–խնդրանքով դիմել է քաղաքապետարանին, որը մերժվել է և խնդրեց վերանայել ընկերության կողմից ուղարկված դիմումը։
«Նորրք Մարաշի վերջնամասում նախատեսել էինք նախադեպը չունեցող ոռոգման համակարգ` ջրամբարաշինություն։ Այն մերժվելէ քաղաքապետարանի կողմից։ Խնդրում եմ վերանայել, քննարկել և հաստատել»,-ասաց ընկերության ղեկավարը` հավելելով, որ դրանով կկարգավորվի Էրեբունի, Ջրաշեն, խարբերդ այգեգործական ընկերություն և այլ տարածքների ջրամատակարարումը։
Ավինյանը հանձնարարեց համապատասխան վարչության պետին հանձնարարեց վերանայել հարցը և զբաղվել խնդրով. «Եկեք փորձենք խնդիրը լուծենք, մեզ այդտեղ նոր ջրամբար է պետք»,–ասաց նա։