Գերմանիան կարող է արգելել ռուս մարզիկների մուտքը իր երկիր
Գերմանիան կարող է արգելել ռուս մարզիկների մուտքը նույնիսկ այն դեպքում, եթե նրանց թույլատրվի մասնակցել միջազգային մրցումներին:
«Վիզաների տրամադրման միջոցով հնարավոր է վերահսկել, թե արդյոք ռուսներն իրականում կարող են մասնակցել»,-Funke մեդիա խմբին ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյթերը։
«Լիովին անընդունելի է, որ ուկրաինացի մարզիկները հանդիպեն մարզիկների հետ, որոնք ներկայացնում են մի երկիր, որը սպանում է Ուկրաինայում այդքան խաղաղ բնակիչների»,- ասել է Ֆեյթերը: