Պենտագոնը հայտնել է, որ Իրանը պատրաստվում է հարձակվել իսրայելական նավերի վրա
Reuters-ը, վկայակոչելով Պենտագոնի և իսրայելական հետախուզության աղբյուրները, գրում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում էր անօդաչու սարքերի միջոցով հարձակվել Պարսից ծոցում գտնվող իսրայելական նավերի վրա։
The New York Times-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին, գրել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ուժերը պատրաստվում են հարձակվել Արաբական ծովում իսրայելական նավերի վրա:
Ինչպես նշում է թերթը, սպասվող հարձակումների մասին հավաստի տեղեկություններ ստանալուց հետո Վաշինգտոնը զսպման նպատակով միջուկային սուզանավ է ուղարկել տարածաշրջան։
Associated Press-ը նախօրեին հայտնել էր, որ ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել, որը կարող է Մերձավոր Արևելք տեղափոխել մինչև 154 Tomahawk հրթիռ:
