Գեղաշեն գյուղում բախվել են «Toyota RAV4»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
Ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։18:20-ի սահմաններում՝ Գեղաշեն գյուղի առաջին փողոցի 8-րդ տան դիմաց բախվել են նույն գյուղի բնակիչներ 63-ամյա Մերուժան Հայրապետյանի վարած «Toyota RAV4» մակնիշի և 42-ամյա Բենիկ Գալստյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Հեղինե Մինասյանն ու 63-ամյա Սոնա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել համագյուղացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։
Վարորդները տեղում ենթարկվել դեն սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Վիրավորները Opel-ի վարորդի մայրն ու կինն են։