Սևանի երաժշտական դպրոցի սաները միջազգային ստուգատեսում հերթական հաջողություններն են գրանցել
Սեւան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները նոր հաջողություններ են գրանցել միջազգային ստուգատեսում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից, վերջերս նրանք մասնակցել են «Իմիջ Արտ Ստուդիո» պրոդյուսերական կենտրոնի կողմից անցկացվող «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ- փառատոնին: «Շեփոր» անվանակարգում 4-րդ դասարանի սան Արտյոմ Ավետիսյանը /դասատու՝ Գուրգեն Բաբայան, նվագակցող` Լուսինե Իսրայելյան/ դարձել է 1-ին մրցանակակիր։
«Ֆլեյտա» անվանակարգում 2-րդ պատվավոր մրցանակը նվաճել է 5-րդ դասարանի սան Իզաբելա Հարությունյանը /դասատու` Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան/:
«Դաշնամուր» անվանակարգում 2-րդ մրցանակակիր է դարձել 3-րդ դասարանի սան Մանե Ղուկասյանը /դասատու` Աստղիկ Ղարիբյան/:
Վերջերս էլ շեփորի 4-րդ դասարանի սան Արտյոմ Ավետիսյանը դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2022/2023 թվականների կրթաթոշակառու: