Մեր բոլորի աղոթքներն այսօր ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանը. Գագիկ Ծառուկյան
Զատկի խորհուրդը, որը նշանակում է զատվել ու հեռանալ վատ երևույթներից և դառնալ բարություն բերող, դառնա մեր կյանքի ուղենիշը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ իր շնորհավորական ուղերձում նշելով.
«Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի.
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր հայ քրիստոնյաներին՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Հիսուս Քրիստոսի հարությունը մեր քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքն է և ես հավատում եմ, որ այն ուժ ու զորություն կպարգևի համայն հայությանը։
Մեր բոլորի աղոթքներն այսօր ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանն ու մեր հայրենիքի բարեկեցությանը։ Թող Սուրբ Զատկի խորհուրդը, որը նշանակում է զատվել ու հեռանալ վատ երևույթներից և դառնալ բարություն բերող՝ դառնա մեր կյանքի ուղենիշն ու առաջնորդի հայ ժողովրդին։
Աստված պահապա՜ն մեզ բոլորիս...»: