«Արդյո՞ք մեր գլխավոր խնդիրը կամ խնդիրների գլխավոր պատճառը իսկական էլիտա չունենալն էր». Ռուբեն վաևդանյան (տեսանյութ)
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը իմանա, որ չի կարող խախտել պայմանավորվածությունները։
«Վերջին 35 տարվա մեջ մենք ունեցել ենք և՛ լավ, և՛ վատ օրինակներ, բայց ես վստահ եմ, որ Արցախում կան շատ իմաստուն, կրթված ու ուժեղ մարդիկ, որոնք, պատասխանատվությունը զգալով, կարող են դառնալ ճիշտ էլիտա, այն էլիտան, որը ոչ թե փողով ամեն ինչ առնում է, այլ մարդիկ, որոնք ընդունվում են հասարակության կողմից», - պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ «արդյո՞ք մեր գլխավոր խնդիրը կամ խնդիրների գլխավոր պատճառը իսկական էլիտա չունենալն էր, արդյո՞ք Լևոն Հայրապետյանը կարող էր լինել այդպիսի էլիտայի կորիզը։ Արդյո՞ք մենք դեռ ունենք ժամանակ այդպիսի էլիտա ձևավորելու համար» հարցերին՝ հայտարարել է նա: