Ռուսաստանը զինտեխնիկան դուրս է բերում Ղրիմից
Ռուսական բանակը Ղրիմից դուրս է բերում ռազմական տեխնիկան և սպառազինությունը, որը կարող է դառնալ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակման թիրախը։
Այս մասին հայտնում է ռազմական վերլուծաբան Բրեդի Աֆրիկը` վկայակոչելով Maxar-ի արբանյակային պատկերները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հյուսիսում գտնվող բազաներից մեկից անհետացել են տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ եւ հրետանի։
Ռազմական վերլուծաբանը նշում է, որ տեխնիկայի դուրսբերումը տեղի է ունեցել փետրվարի 11-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում։