Այն, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում կամ ընտանիքներում, չեն բխում մեր իրական կյանքից. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով:
«Ես գտնում եմ, որ բոլորս պետք է քննարկենք և մեզ համար լավագույն լուծումները գտնենք՝ մեզ համար, մեր երեխաների, մեր պետության համար: Հայ կնոջ դերն ինձ համար կարևոր է առաջին հերթին պետության տեսակետից: Գտնում եմ, որ հարյուրամյակներ մենք թերացել ենք, և այն, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում կամ ընտանիքներում, ընդամենը խոսքեր են և չեն բխում մեր իրական կյանքից»,- ասել է Աննա Հակոբյանը:
Ըստ նրա` նմանատիպ քննարկումները պարզապես խոսելու հարթակի վերածելու փոխարեն պետք է ծառայեցնել խնդիրները գտնելու, լուծելու, յուրաքանչյուրն ինքն իրեն փոխելու միջոց:
Աննա Հակոբյանը իր ելույթում անդրադարձել է նաև կանանց ընձեռված հնարավորություններին: Օրինակ բերել պարեկային ծառայությունը և հիշեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ պարեկային ծառայության թափուր հաստիքները պետք է համալրվեն կանանցով: