ԱՄՆ ռազմածովային ուժերը կառավարվող հրթիռներով սուզանավ են ուղարկել Մերձավոր Արևելք
ԱՄՆ ռազմածովային ուժերը շաբաթ օրը հայտարարել են, որ միջուկային կառավարվող հրթիռներով սուզանավ է գործում Մերձավոր Արևելքում՝ ի աջակցություն Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ հղում տալով հրամանատար Թիմոթի Հոքինսի հայտարարությանը:
«USS Florida» նավը հինգշաբթի մտել է տարածաշրջան և սկսել տարանցիկ անցնել Սուեզի ջրանցքով: Այն ունակ է կրել մինչև154 «Tomahawk» ցամաքային հարվածային թևավոր հրթիռ և տեղակայվել է ԱՄՆ 5-րդ նավատորմի մեջ՝ օգնելու ապահովել տարածաշրջանային ծովային անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է Թիմոթի Հոքինսի հայտարարության մեջ: