Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կարող է լինել ռուս զինվորականների օգտին․ Ռամզան Կադիրով
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հայտարարված հակահարձակումը կարող է գործել հօգուտ ռուս զինվորականների։ Այս կարծիքը նա հայտնել է այսօր տելեգրամյան իր ալիքում կատարած գրառման մեջ։
Հաջող հակահարձակման համար նրանց մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, հարձակվողների կորուստներն անխուսափելի են»,- գրել է Կադիրովը՝ նշելով, որ ռուս զինվորականների դիրքերը «շահավետ են, ամրացված»,- նշել է Չեչնիայի ղեկավարը: Նրա խոսքով՝ «մարտական մարտավարությունը հղկված է, հակառակորդի տեխնիկան ու զորավարժությունները կանխատեսելի են»։ «Մեր զորքերի պաշտպանական դիրքը հնարավորություն կտա օգտագործել ավելի քիչ ռեսուրսներ»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Կադիրովը կարծում է, որ «ուկրաինացի սատանիստների» և ՆԱՏՕ-ի վարձկանների հակահարձակումը բոլոր կետերով կլինի ռուս զինվորականների օգտին։
«Դե ինչպես կեռասը տորթի վրա՝ գավաթներ, արտասահմանյան տեխնիկայի օրինակներ, գերիների ամբոխ, որոնք, ինչպես միշտ, տեսախցիկների առաջ կպարզվեն, որ խոհարարներ են կամ էլեկտրիկներ»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ «ամեն տեղ միայն պլյուսներ են»։
«Այնպես որ, եթե ՆԱՏՕ-ականները և ուկրաինացի նացիստները ցանկանում են հակահարձակում իրականցնել ինչ-որ ուղղություններում, ապա համոզիչ կերպով խնդրում եմ նրանց գրավել բոլորովին նոր զենքերի ավելի շատ նմուշներ, որպեսզի լրացնենք մեր գրաված զենքերի հավաքածուները»,- նշել է Կադիրովը։