Զելենսկին Ուկրաինայում խաղաղության համար անհնարին պայման է առաջադրել
Զելենսկին Ուկրաինայում խաղաղության համար անհնարին պայման է առաջադրել
Ուկրաինայի կողմից Ղրիմի թերակղզու գրավումը համարվում է ոչ այլընտրանքային պայման խաղաղության հասնելու համար: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնել է, որ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի ելույթի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։
«Սա այլընտրանք չունի ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ աշխարհի, կոնվենցիաների և ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված աշխարհակարգի համար»,-ասել է նա։
Ինչպես այս շաբաթ հաղորդել է Reuters-ը, Ուկրաինան պատրաստել է, այսպես կոչված, հարձակողական ութ գրոհային բրիգադ, որոնք ընդհանուր առմամբ կազմված են 40 հազար զինծառայողներից: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Wyborcza թերթին տված հարցազրույցում ասել է, որ հակահարձակումը կարող է սկսվել, երբ եղանակային պայմանները հնարավորություն տան։