«Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան, որովհետև դա ոչ մեկին պետք չէ»․ Մեդվեդևի ծավալուն գրառումը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան մոլորակի վրա ոչ մեկին պետք չէ և, հետևաբար, այն գոյություն չի ունենա։ Քաղաքական գործիչն այս թեմայով գրառում է հրապարակել շաբաթ օրը "ВКонтакте"-ի իր էջում։
Հրապարակումը վերնագրված է «Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան, որովհետև դա ոչ մեկին պետք չէ», այնուհետև գրառումը բաժանված է վեց պարբերության, որտեղ Մեդվեդևը պնդում է, թե ինչու ուկրաինական պետությունը պետք չէ, համապատասխանաբար, Եվրոպային, ԱՄՆ-ին, Աֆրիկային և Լատինական Ամերիկային, Ասիային, Ռուսաստանին և, վերջապես, հենց Ուկրաինայի քաղաքացիներին (վերջնական՝ վեցերորդ պարբերությունը նվիրված է դրան):
Մեդվեդևի ամբողջական գրառումը՝ այստեղ