Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հասկանո՞ւմ է արդյոք փաշինյանական իշխանությունը, թե ինչ առանցքային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար, անշուշտ, հասկանում և դա անում է գիտակցաբար․ Աբովյան

Հայաստանի շուրջ ծավալվող  իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են փաշինյանական իշխանության բացարձակ (գուցե գիտակցված) անկարողությունը՝ ապահովելու երկրի և քաղաքացիների տարրական անվտանգությունը։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ 

«Սա իշխանության քննադատություն չէ, սա, ցավոք, այն սարսափելի իրողությունն է, որը փաստացի ոչնչացնում է Հայաստանի անվտանգային համակարգը։ 

Դատեք ինքներդ, Հայաստանը գտնվում է հնարավոր տարածաշրջանային պատերազմի կենտրոնում, ընդ որում պատերազմը, որպես այդպիսին, շատ ակտիվ գեներացվում է այն ուժային կենտրոնների (Թուրքիա և Ադրբեջան) կողմից, որոնք Հայաստանի մասնատումը դիտարկում են որպես ընդհանուր սահմանով միավորվելու և Սև ծովից մինչև Չինաստանի սահմաններ (ընդհանուր թյուրքական տնտեսական և քաղաքական ընդհանրության շրջանակներում) ձևավորելու պատմական հնարավորություն։ 

Թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը պայմանական Արևմուտքի (ԱՄՆ և Եվրոպա) համար միանգամայն ընդունելի են, որովհետև տարածաշրջանի թուրքացման գործընթացը  (Հայաստանի մասնատման հաշվին) իրականացնելու դեպքում պայմանական Արևմուտքն իր համար երկու առանցքային խնդիր է լուծելու:

1. Տարածաշրջանից Ռուսաստանի վտարում և Իրանի ազդեցության առավելագույն թուլացում:

2. Նոր տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ձևավորում՝ շրջանցելով Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցության գոտիները:

Ինչ է անում փաշինյանական իշխանությունը իրավիճակի անխուսափելի սրման պայմաններում։

Հայկական իշխանությունը փաստացի նպաստում է թուրք-ադրբեջանական ծրագրերին և արդեն գործնականում չի դիմադրում Հայաստանի տարածքների բռնակցմանը (օրինակ, երբ չհայտարարված դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան ներքո հայկական իշխանությունը փաստացի լեգիտիմացնում է Սյունիքի Տեղ գյուղի հարակից տարածքների օկուպացիան ադրբեջանցիների կողմից)։ 

Բայց ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ 

Եթե ուշադրություն դարձնենք Հայաստանի օկուպացված տարածքներում թուրք-ադրբեջանական առաջապահ դիրքեր տեղակայելու «աշխարհագրությանը»,ապա նույնիսկ անտեղյակ մարդու համար ակնհայտ է դառնում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հենակետեր է պատրաստում Հայաստանի խորքին առավել արդյունավետ հարվածելու համար։
Այսինքն, այն ամենը, ինչ մենք այսօր տեսնում ենք, ընդամենը նախապատրաստական աշխատանքներ են մեր երկրին հիմնական հարված հասցնելու համար։ 

Ինչ պետք է անի Նորմալ և ադեկվատ իշխանությունն այս պայմաններում։ 

1. Առաջին հերթին իշխանությունը պետք է սկսի ձևավորել հասարակական կարծիք պատերազմի ժամանակ արդյունավետ դիմադրության համար:
Իսկ ին°չ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ իշխանությունն առավոտից իրիկուն զբաղված է վերահաս պարտության քարոզչությամբ և  հետևաբար, մարդկանց քարոզվում է հետևյալ միտքը. «Քանի որ վերջին պատերազմը մենք տանուլ ենք տվել, որովհետև շուրջբոլորը դասալիքներ են, վախկոտներ, դավաճաններ և «հինգերորդ շարասյուն» և մենք (իբր) ռեսուրսներ չունենք, ապա հիմա էլ մենք շանս չունենք և ավելի լավ է համաձայնենք թշնամու պայմաններին»։ 

Ըստ էության, այս քարոզչությամբ իշխանությունը սպասարկում է Հայաստանի ոչնչացմամբ շահագրգիռ ուժերի շահերը:

Կարելի է այդ մտքի հետ համաձայնել, թե ոչ, բայց հենց այս նարատիվներն են իշխանության հիմնական տեսլականը։ 

2. Պատերազմի սպառնալիքի պայմաններում իշխանությունը պարտավոր է շտապ ձևավորել անվտանգության էշելոնացված համակարգ, որը պետք է բաղկացած լինի այնպիսի գործոններից, ինչպիսիք են հնարավորինս ինքնաբավ ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը և որ շատ կարևոր է շտապ  բանակցությունների դուրս գալ տարածաշրջանային այն խաղացողների հետ, որոնց շահերից է բխում Հայաստանի և Արցախի պահպանումը, որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում թուրքական(արևմտյա) ծրագրերի դեմ զսպող գործոն:

Իհարկե, այդ երկրներն են Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ մասամբ Հնդկաստանը:

Իսկ ինչ է անում փաշինյանական իշխանությունը` 
Ամեն ինչի ճիշտ հակառակը։ 

Տարածաշրջանում ռուս-իրանական ազդեցության ուժեղացմանն ուղղված հրատապ աշխատանքների փոխարեն փաշինյանական իշխանությունն իր տեղեկատվական ռեսուրսների միջոցով հակառուսական հիստերիա է հրահրում հայ հասարակության մեջ և «սառը» չեզոքության քաղաքականություն վարում Իրանի նկատմամբ։ 

Չինական վեկտորի մասին թավշյա իշխանությունների կողմից ընդհանրապես ոչինչ չի ասվում և չի արվում։ 

Հայկական իշխանությունը, ի թիվս այլ բաների, գիտակցաբար ոչնչացնում է ռուսների հետ հարաբերությունների կարգավորման նույնիսկ ակնարկը, օրինակ՝ ներկայիս կրիտիկական ժամանակաշրջանում փաշինյանական իշխանությունը գիտակցաբար ձգձգում է ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն ստանալը և հակառակը, ակտիվորեն մեծացնում է ռազմական շփումները Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցների, այսինքն՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, կամ այս իշխանությունները համաձայնում են մասնակցել ամերիկյան զորավարժություններին  Եվրոպայում։ 

Հասկանո՞ւմ է արդյոք փաշինյանական իշխանությունը, թե ինչ առանցքային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Անշուշտ, հասկանում և դա անում է գիտակցաբար։

Հասկանո՞ւմ է արդյոք փաշինյանական իշխանությունը երկրի համար ինչ աղետալի հետևանքների կբերի իր այս «քաղաքական ճոճանակները»։  Վստահ, այո: Ուրեմն հարց, ինչո՞ւ է իշխանությունը գնում թուրքական ծրագրերի գիտակցված խաղարկման»։