Նոր Հաճնում այրել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը (լուսանկար)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 3-ին գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Այդ օրը՝ ժամը 06․00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի Տորոզյան 8 հասցեի դիմաց գտնվող գովազդային պաստառը այրվում է։
Ոստիկանության Նաիրիի բաժնում պարզել են, որ նույնը օրը՝ 05․00-ից 06․00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ հրկիզել են գովազդային վահանակի վրա տեղադրված «Հանրային ձայն» կուսակցության նկարով պաստառը։Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պաստառի վրա եղել է «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի և նույն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկարը։
