«Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանին ներառելը վրիպակ է եղել․ Պենտագոն․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Defender 23 զորավարժություններին մասնակցող երկրների ցանկում Հայաստանի ընդգրկումը Պենտագոնի մամուլի ծառայության սխալ էր։
«Հայկական կողմը երբեք չի մասնակցել Defender 23 զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցուցակում»,- «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնել են Պենտագոնից։