ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մեծ խմբաքանակ հայտնվել է համացանցում
Սոցցանցերում հայտնաբերվել է Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի երկրների և Չինաստանի վերաբերյալ ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Հրապարակված թղթերի ցանկում են Բախմուտի ռազմական քարտեզը, որի համար մարտեր են ընթանում արդեն երկար ամիսներ, և գաղտնի ճեպազրույցներից սլայդներ Չինաստանի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ։
Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Միք Մալրոյը արտահոսքը որակել է որպես անվտանգության խախտում: Նա կարծում է, որ ֆայլերը, որոնցից շատերը փաստաթղթերի լուսանկարներ են, դիտավորյալ տեղադրվել են ինչ-որ մեկի կողմից, ով ցանկանում էր վնասել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ին։