Ադրբեջանը հերթական զորամասն է բացել Արցախի օկուպացված տարածքում
Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և գերատեսչության ղեկավարությունն այցելել է շահագործման հանձնված նոր ռազմական օբյեկտները։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Զաքիր Հասանովը նախ ծանոթացել է շահագործման հանձնված տեխնիկական սպասարկման և վերանորոգման կետում կատարված աշխատանքներին։
Զորամասը բացվել է Արցախի օկուպացված հերթական բնակավայրում։