Անվտանգության խորհուրդը պետք է դատապարտի Լիբանանին ու Համասին. Իսրայելը՝ ՄԱԿ-ին
Իսրայելն ուրբաթ օրը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել Լիբանանին և ՀԱՄԱՍ-ին Իսրայելի դեմ վերջերս հրթիռակոծելու համար: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Իսրայելը մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին՝ Լիբանանից և Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու համար։ Նրանք վնասներ են պատճառել, սակայն լուրջ վնասվածքներ չեն հասցրել։
Իսրայելական զինվորականներն այնուհետև ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում և Գազայում գտնվող թիրախներին:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտման հայտարություն անել: