Բրազիլիայի նախագահը Ուկրաինային առաջարկել է Ղրիմը զիջել Ռուսաստանին
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Ուկրաինային առաջարկել է Ղրիմը զիջել Ռուսաստանին՝ պատերազմի ավարտի համար:
Լուլան խոստովանել է, որ նախագահ Զելենսկին չի կարող ամեն ինչ ցանկանալ, սակայն Պուտինը ևս չի կարող գրավել ամբողջ Ուկրաինայի տարածքը:
Դա Սիլվան վստահություն է հայտնել այս նախագծի հաջողության մեջ և պատրաստվում է հաջորդ շաբաթ այն ներկայացնել Պեկինում իր չինացի գործընկերոջը։