Совпадение? Не думаю... Ադրբեջանի դրոշի գույների հերթականությունը՝ ՔՊ նիստի ժամանակ (լուսանկարներ)
Սոցցանցերի օգտատերերից Լուսինե Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստից լուսանկարներ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանի դիմաց րոպեացույցների գունային դասավորությունը՝ կապույտ, կարմիր, կանաչ, համընկնում է Ադրբեջանի դրոշի գույների հետ:
Օգտատերը գրել է.
«Совпадение? Не думаю...
Թող սա բոլորիդ դաս լինի, որ ադրբեջանի դրոշի գույների հերթականությունը չի կարելի խախտել:
Հ.Գ. Հավանաբար, սրանով նիկոլն ուզում է հասկացնել, որ մեր արդի պատմության ժամանակացույցը թելադրում է ադրբեջանը...»


