Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

«Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանը արդարացման դատական ակտերի վերաբերյալ այլ կարծիք ունի

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Ուշադրություն 

«Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանը արդարացման դատական ակտերի վերաբերյալ այլ կարծիք ունի
Սույն գրությունը և հրապարակված տեսանյութը պարունակում է տեղեկատվություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանի կողմից արգելված արարք կատարելու փաստի վերաբերյալ:
Այսպես. 

2023 թվականի ապրիլի 6-ին Գործի համար: ԵԴ/0612/01/21 դատական նիստի ժամանակ դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնելով դիրքորոշում արդարացված, սակայն ՀՀ դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դեռևս մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանի բացարկի հայտարարությանը հրապարակայինորեն կասկածի տակ է դրել «Մատաղիսի գործով» արդարացման դատական ակտերը: 

Մասնավորապես` դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնել է հետևյալը մեջբերում եմ. «Կապված իմ նախագահությամբ հայտնի  «Մատաղիսի գործով» կայացրած  դատական ակտի հետ հարգելով և ընդունելով վերադաս դատարանի որոշումը ես որպես անձ, որպես դատավոր մնում եմ նույն կարծիքի ինչը, որ շարադրված է եղել իմ նախագահությամբ կայացված դատական ակտում»:

Հիշեցնեմ, որ «Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանի նախագահությամբ կայացրած  դատական ակտը վերաբերում էր երեք զինծառայողներին, որոնց հանիրավի 2006 թվականի մայիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական և զինվորական դատարանը նախագահող դատավոր` Մհեր Աղրամանյան և դատավորներ` Արմեն Դանիելյան, Արթուր Պողոսյան դատապարտել էին ցմահ ազատազրկման երկու զինծառայողների սպանության համար: Այս դատական ակտը բեկանվել էր 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ և նոր քննության արդյունքում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, 2012 թվականի դեկտեմբերի 8-ին (տես` դատական գործ ՀՅՔՐԴ1/0046/01/08) երիտասարդներին արդարացրել էր: 2013թվականի մարտի 26-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննելով սույն գործը Որոշում է կայացրել` թողել  օրինական ուժի մեջ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 8-ի արդարացման դատական ակտը, այս որոշումը մտել է օրինական ուժի մեջ և  «Մատաղիսի գործով» վերջնական դատական ակտն է:

Երիտասարդների խախտված իրավունքների վերաբերյալ դատական ակտ է կայացրել նաև Մարդու իրավուքների եվրոպական դատարանը և ճանաչելով Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի իրավուքները խախտված Հայաստանի Հանրապետությանը տուգանել է 50 հազար եվրո գումարով:
 Այսինքն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանը ոչ միայն ձեռնպահ չի մնացել դիրքորոշում հայտնելուց օրինական ուժ ստացած դատական ակտերի վերաբերյալ, այլ դեռ ավելին այդ դատական ակտերը դրել է կասկածի տակ»: