Ուկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
Մամուլ

Մարդը, եթե ՔՊ-ական է` չի նշանակում, որ ստախոս է․ Գեղամ Նազարյան «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Անցած ուրբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի` Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի ընդհարման գործով երեկ խորհրդարանում կատարվել են առերեսումներ՝ դեպքի մասնակիցների եւ ականատեսների միջեւ։ Քննչական գործողությունները չեն ավարտվել, եւ առաջիկա օրերին դրանք կշարունակվեն։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ կոնֆլիկտ էր ծագել, եւ Սահակյանը ձեռքով հարվածել էր Վարդանյանի դեմքին, որից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ իր ձեռքն էր վնասվել։

Մենք տեղեկացանք, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ներկա գտնված ՔՊ-ականներից մի քանիսը չեն հաստատել այն կասկածները, թե Մհեր Սահակյանը ոչ թե ձեռքով, այլ ինչ-որ առարկայով է հարվածել Վլադիմիր Վարդանյանին։ Առերեսումների փաստն ինքնին նշանակում է, որ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների` քննիչներին ավելի վաղ տված ցուցմունքների միջեւ կա որոշակի անհամապատասխանություն։ Առերեսումներն արվում են, որ պարզվի, թե ով է ճիշտ եւ ով է ստում։ Որոշ տեղեկություններով՝ ընդդիմադիրները պնդել են, որ Մհեր Սահակյանն ընդամենը ինքնապաշտպանվել է եւ հարվածել իր ուղղությամբ նետված Վարդանյանին։ Իսկ իշխանականները հակադարձել են, որ Սահակյանն ինքն է առաջ գնացել եւ Վարդանյանին հարվածել գրեթե իր աթոռի մոտ։ Երեկ դեպքի վայրում՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատասենյակում, մատնացույց են արել այն վայրը, որտեղ հարվածից հետո ընկել է Վարդանյանը։ Հանձնաժողովի ՔՊ-ական անդամներ Արփի Դավոյանի եւ Ալխաս Ղազարյանի հետ առերեսվել է նաեւ Գեղամ Նազարյանը։ Սակայն նա չցանկացավ մանրամասնել դեպքը եւ մեկնաբանել դեպքին ներկա չգտնված անձանց ասածները։ Ասաց, որ չի ուզում նախաքննական գաղտնիք հայտնել։

«Ինձ հետաքրքիր չէ, թե ովքեր դեպքին ներկա չեն եղել, ինչ են պնդում, կարեւոր է, թե ներկա գտնվողներն ինչ են ասում»,- ասաց նա։ Նազարյանը քննչական գործողություններից տպավորություն չի ստացել, որ Մհեր Սահակյանին կկալանավորեն։ Մեր դիտարկմանը, որ ՔՊ-ականները հանձնաժողովում թվային առավելություն ունեն, ուստի նրանց վկայություններով է քննչական մարմինն առաջնորդվելու, Նազարյանն արձագանքեց․ «Նախ՝ ավելի շատ չեն, բացի այդ՝ Եղիշե Կիրակոսյանն էլ է միջադեպին ներկա գտնվել։ Եվ հետո՝ մարդը եթե ՔՊ-ական է, դա չի նշանակում, որ ստախոս է, չի կարող ստախոս լինել, ինքն ազնիվ ցուցմունք կտա եւ կասի, որ Մհերը որեւէ մետաղական գործիքով չի հարվածել»։ Նազարյանը ասաց, թե տեղյակ չէ՝ Մհեր Սահակյանի եւ Վարդանյանի միջեւ եղե՞լ է առերեսում, թե՞ ոչ, սակայն հաստատեց, որ Սահակյանի եւ Եղիշե Կիրակոսյանի միջեւ առերեսում եղել է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում