Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

«Ուղտը» կարող է թքել, բայց ուղտը մի օր անպայման չոքելու է դռանը. Արեգնազ Մանուկյան

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց դուր չեկած մեկին փողոցում տեսնել, ձեռքերը ոլորել, թքել նրա վրա, հետո «ներողություն» խնդրել ու թեման համարել փակված։ Ալեն Սիմոնյանի «ներողությունն» այդ մասին էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

««Ուղտը» կարող է թքել, բայց ուղտը մի օր անպայման չոքելու է դռանը

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնել էին Կարեն Մկրտչյանի ձեռքերը, իսկ Ալեն Սիմոնյանը թքել էր նրա դեմքին։

Ալեն Սիմոնյանը սկզբում հաստատեց դա, հետո փորձեց հերքել, այսօր, իբր, ներողություն է խնդրել՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ նման բան եղել է։

Եթե նորմալ երկրում ապրեինք և ունենայինք նորմալ իշխանություններ, ապա Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրեր, հրաժարական տար և անվերադարձ դուրս գար քաղաքականությունից, բայց դե․․․

Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը և իշխող խմբակի մյուս անդամները մեր երկրի գլխին պատերազմ, պարտություն, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ բերելուց հետո եթե իրոք սիրում էին քաղաքացիներին, խոնարհվում նրանց առաջ և հպարտանում նրանցով, ապա պետք է ներողություն խնդրեին, հեռանային պաշտոններից ու ընդմիշտ մաքրվեին քաղաքական դաշտից՝ հանձնվելով արդարադատությանը։ Բայց նրանք դա չեն անի, քանզի ո՛չ սիրում են քաղաքացիներին, ո՛չ խոնարհվում նրանց առաջ, ոչ էլ հպարտանում նրանցով։

Նիկոլենք իշխանության են եկել աղքատությունն իրենց գրպաններում հաղթահարելու և սեփական կոմպլեքսներից ձերբազատվելու համար։ Իրենք վախենում են իշխանության կորստից, քանզի գիտեն, թե ինչ է լինելու դրանից հետո։ Բայց ինչքան էլ կառչած լինեն աթոռներից, միևնույն է ուղտը մի օր չոքելու է իրենց դռանը, որքան էլ որ հիմա փորձեն թքել քաղաքացու վրա։

Ինչ վերաբերում է Ալենի «ներողությանը», ապա մեր քաղաքացիները պետք է սա ընդունեն ի գիտություն։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց դուր չեկած մեկին փողոցում տեսնել, ձեռքերը ոլորել, թքել նրա վրա, հետո «ներողություն» խնդրել ու թեման համարել փակված։ Ալեն Սիմոնյանի «ներողությունն» այդ մասին էր»,- գրել է Մանուկյանը։