Ուկրաինայում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 500 երեխա, վիրավորվել՝ մատ 1000-ը
Ուկրաինական պատերազմում զոհված երեխաների թիվը գերազանցել է 500-ը, մոտ հազար երեխա վիրավորվել է։ Այս մասին գրում է Xezerxeber.az-ը՝ վկայակոչելով ՅՈւՆԻՍԵՖ-ի պաշտոնական թվերին:
Նշվում է, որ զոհված երեխաների իրական թիվը, սակայն կարող է շատ ավելի մեծ լինել։ Երեխաների շրջանում մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Դոնեցկի մարզում, ինչպես նաև Խարկովում, որտեղ տևական ժամանակ ծանր մարտեր են ընթանում։ Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել պայթյունների հետևանքով, այսինքն՝ հիմնականում Ռուսաստանի կողմից բնակելի թաղամասերին հասցված զանգվածային հրթիռային, ավիացիայի և հրետանային հարվածների հետևանքով։
Նշվում է նաև, որ 100 հազար երեխա ստիպված է եղել լքել Ուկրաինան։ Թեև նրանցից ոմանք գնացել են արևմտյան երկրներ, առնվազն 730,000 անչափահաս ուկրաինացիներ տարվել են Ռուսաստան (տեղեկատվություն մոսկովյան կողմից-խմբ.): Միջազգային հանրությունը և Ուկրաինան տեղի ունեցածը համարում են «երեխաների ապօրինի տեղափոխում»՝ իրականում արտաքսում։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հագգայում գտնվող Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ ուկրաինացի երեխաների «համակարգված արտաքսման» մեղադրանքով։