ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել

Չեն գա, բանտ կուղարկենք. ի՞նչ է մտածել Քոչարյան Անդրանիկը

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստը, որի օրակարգում էր ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Իշխանությունն առաջարկում է այս օրենքները փոխել այնպես, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Քննիչ հանձնաժողով չներկայանալը կամ տեղեկություններ չհայտնելու հանգամանքները այսուհետ համարվեն քրեորեն պատժելի արարքներ։

Անշուշտ, իր աստեղային ժամն ապրող Անդրանիկ Քոչարյանին մեծ բավականություն կպատճառի հերթական անգամ ԱԺ միջանցքներում հայտարարելը, թե իր ղեկավարած հանձնաժողովին տեղեկություն չտրամադրելու համար ծանուցագիր ստացած այս կամ այն նախկին պաշտոնյան կալանավորվել է, ինչը կհամարի իր գլխավոր ձեռքբերումը, քանի որ այլ ձեռքբերում չունի։

Իրականում, եթե զուտ Քոչարյանի էժանագին փիարը դնենք մի կողմ, կհասկանանք, որ գործ ունենք անճարությունից իրեն պատեպատ տվողների մի խունտայի հետ, որը ստիպված է գործի դնել մարդկանց բանտելու արատավոր պրատիկան՝ գոնե աշխատանքի իմիտացիա ապահովելու համար։

Ինչպես որ հանցագործը չի կարող քննել սեփական հանցագործությունը, այնպես էլ պատերազմում ռազմական և դիվանագիտական ջախջախիչ պարտություն կրած իշխանությունը չի կարող բացահայտել այդ պարտության պատճառները։

Փաստ է, որ Անդրանիկ Քոչարյանը չի կարող պարզել մի պատերազմի պարտության հանգամանք, որը տեղի է ունեցել իր անմիջական ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված որոշումների հետևանքով։

44 օր շարունակ «հաղթելու ենք» կոչերով, բայց իրականում երկիրը ռազմական ռելսերի վրա չդրած և թուրք-ադրբեջանական բանակների դեմ կամավորների ուղարկած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունակ չէ բացահայտել սեփական սխալների հետևանքները, հայտարարել, որ իր սխալի արդյունքում են հազարավոր հայորդիներ դարձել նահատակ, իսկ Արցախի տասնյակ հազար քառակուսի կիլոմետրերը՝ հանձնվել Ադրբեջանին։

Փաշինյանի իշխանության դեպքում ցանկացած հանձնաժողովի աշխատանք ինքնախաբեություն է, հատկապես որ նրա կինը Ալիևի պես Հայաստանի պարտության պատասխանատու է համարում 11 հազար դասալիքի՝ չունենալով դրա ապացույցները։

Հաշվի առնելով սա՝ պարզ է դառնում, որ օրենքներում փոփոխություններ անելու ցանկությամբ Անդրանիկ Քոչարյանն ու նրա ղեկավարը իրենց ընտրազանգվածի համար տեսարաններ ապահովելու խնդիր են լուծում և ոչ ավելին։

Պատահական չէ, որ քրեական հետապնդումներն ու կալանքներն են մնացել այս իշխանության ձեռքում՝ որպես ամենաաշխատող մեխանիզմ բռնատիրությամբ երկիրը կառավարելու համար։

NEWSPRESS.am