Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Ազգային հավաքականը նահանջել է աղյուսակում և զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Նախորդ դասակարգման աղյուսակում մեր հավաքականը զբաղեցնում էր 95-րդ հորիզոնականը։

