Նման միջադեպերը պատիվ չեն բերում մեր երկրին. ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի թքելու մասին (տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը պատիվ չի բերում որևէ երկրի։
«Մենք պետք է անենք հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան Հայաստանում հանրային համերաշխության ու, ընդհանուր առմամբ, վերաբերմունքի իմաստով։