Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն թոշակի անցնի. Մարիա Զախարովա
ՆԱՏՕ-ի գործողություններն ու հայտարարությունները հուշում են, որ անվտանգությունն ու ՆԱՏՕ-ն անհամատեղելի բաներ են. ժամանակն է, որ դաշինքը թոշակի անցնի:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ria.ru-ն:
«Դաշինքը, ըստ էության, պարծենալու բան չունի, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց ետևում ունեն պատերազմներ, ավերակների վերածված պետություններ, անպատիժ մնացած ռազմական հանցագործություններ, քաղաքացիական անձանց սպանություններ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում՝ Հարավսլավիայում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում: Ո՞վ է հաջորդը»,- ասել է Մարիա Զախարովան։