«Խնդիրը լուծված չէ». Փաշինյանը գոհ չէ արդյունքներից՝ կին պարեկների թիվը քիչ է
Խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովեն կանանցով։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- ասաց նա։
Առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի ընդունելություն բացառապես կանանց համար։
«Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նախարարներից, մարզպետներից ու, հատկապես, պետական կառավարման համակարգում ընդգրկված կին առաջնորդներից աջակցություն խնդրեց այս հարցով։