Մեզ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն. Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին (տեսանյութ)
Համաշախարհային անկայուն ու անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալոց հայ-ադրբեջանական սահմանային իրադարձություններին:
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ասաց Փաշինյանը։