Ադրբեջանական կողմը դիրքավորվել և ինժեներական աշխտանքներ էր իրականացրել ՀՀ սահմանից 100-300 մետր առաջ. քարտեզագիրները աշխատում են. Փաշինյան (տեսանյութ)
Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխտանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել եւ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:
Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխտանքները շարունակվում են»,-ասաց Փաշինյանը;: