Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում. Փաշինյան (տեսանյութ)
Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում ու Հայաստանը պետք է շարունակի սրանից բխող միջազգային, դիվանագիտական ջանքերը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները ու դրանք առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողություները՝ Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար»,-ասաց նա: