Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Հայտնի է՝ երբ կմեկնարկի բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը

Հանրապետությունում ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ այն շրջանավարտները, որոնք ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, մինչև մայիսի 10-ը պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը: Նրանք, որոնք այս տարվա շրջանավարտներ են, դիմում են իրենց դպրոցի տնօրենին, իսկ նրանք, որոնք նախորդ տարիների շրջանավարտներ են, կարող են դիմել ԳԹԿ-ի առանձնացրած կրթական հաստատություններ անձնական ծածկագիր ստանալու համար:

«Ինչպես գիտեք, այս տարի շրջանավարտներին երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն է տրվում: Հունվար-փետրվարին արդեն որոշ շրջանավարտներ հանձնել են իրենց քննությունը: Նրանք, որոնք արդեն հանձնել են իրենց քննությունները նախորդ ամիսներին, կարիք չունեն ԳԹԿ նոր անձնական համար ստանալու: Նրանք օգտվում են իրենց հին անձնական համարից: Դեռ քննություն չհանձնած շրջանավարտները պետք է անպայման ունենան այդ անձնական համարը»,- ասաց Կարո Նասիբյանը:

Արդեն քննություն հանձնած շրջանավարտները, եթե գոհ են իրենց գնահատականներից, ապա կարող են դրանք օգտագործել մրցույթի համար և կրկին քննություն չհանձնել: Եթե չեն բավարարել այդ գնահատականները, ապա կարող են հանձնել նոր քննություններ՝ ներկայացնելով դիմում:

«Դիմում ներկայացնելիս՝դիմորդ շրջանավարտը նշում է բուհը, մասնագիտությունը, դրա համար պահանջվող քննությունները: Շրջանավարտները քննությունների իրենց գնահատականներով մասնակցում են մրցույթին: Ասեմ, որ մրցույթ անցկացվելու է երկու փուլով: Դիմորդն առաջին փուլից դուրս մնալու պարագայում կարող է մասնակցել նաև երկրորդ փուլին: Առաջին փուլում նշվում է մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Առաջին փուլից դիմորդի դուրս մնալու դեպքում, երբ դիմորդը մասնակցում է մրցույթի երկրորդ փուլին, կարող է նշել 6 բուհ 6 մասնագիտություն, եթե, իհարկե, ունի տվյալ մասնագիտությունների համար դրական գնահատականներ»,-ասաց Կարո Նասիբյանը:

Այս տարի կառավարության որոշմամբ ընդունելության կարգում կատարվել է փոփոխություն: Երկար ընդմիջումից հետո դիմորդ-շրջանավարտներին կրթության հիմքով տարկետման իրավունքի հնարավորություն է տրվում: Տարկետման համար առանձնացվել են Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններն ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական մասնագիտությունները, որոնք պետության համար առաջնահերթություն ներկայացնող ճյուղեր են: Այս մասնագիտությունների գծով առանձնացվել են անվճար տեղեր, որտեղ ընդունված արական սեռի դիմորդները ստանում են տարկետում ծառայության զորակոչից: Դա գործելու է 4 տարի:

«Ինչպես գիտեք, ուսանողը սովորելու ընթացքում անվճար համակարգից կարող է անցնել վճարովի համակարգի: Ասեմ, որ անվճար ընդունված և տարկետում ստացած արական սեռի ներկայացուցիչը վճարովի համակարգ անցնելու դեպքում չի զրկվում տարկետման իրավունքից»,- հավելեց Կարո Նասիբյանը: