Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

«Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես ԱԺ դեպքով կդիմի Գլխավոր դատախազություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Երեկ ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուի կողմնակիցների կողմից Ազգային Ժողովի դիմաց տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական թիմի անդամների, քաղաքական ուժի կողմնակիցների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Մասնավորապես, հնչել է «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները» արտահայտությունը եւ մի շարք այլ վիրավորանքներ ու սպառնալիքներ։

Սա ակնհայտ շարունակությունն էր առավոտյան մեկնարկած ՄԻՊ ընտրության հարցի քննարկման, և Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել շատ կոնկրետ դեպքերի հաջորդականության շղթայով։ Նախ, օրեր առաջ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հարձակվում է Վլադիմիր Վարդանյանի վրա և մարմնական վնասվածքներ հասցնում նրան, դրան հաջորդած օրերին ընդդիմադիր շրջանակները սկսում են հերոսացնել բռնություն գործադրած պատգամավորին` դրանով խրախուսելով բռնությունը և բորբոքելով բռնության հանրային խոսույթ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չի դատապարտում այս աննախադեպ բռնության տանող գործողությունները, այնուհետև մարդու իրավուքների հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանը հայ ժողովրդին կոչում է ադրբեջանաթուրքական անունով, իսկ քիչ անց ԱԺ դիմաց Էդգար Ղազարյանի և ընդդիմադիր խմբակցության կողմնակիցները վարչապետի կողմնակիցների հանդեպ հնչեցնում են ակնհայտ բռնության և ահաբեկչական կոչեր:

Սա բռնության նախապատրաստության, գործադրման, խրախուսման և հետագա խորացման շղթայական գործողությունների շարք էր, որի կարևոր օղակներից մեկը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստն էր, որտեղ հանձնաժողովի նախագահը ունեցել է իր հստակ դերակատարությունը:

Ըստ էության, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը և ընդդիմության ՄԻՊ թեկնածուն միասնական ջանքերով սադրեցին և խափանեցին նիստի բնականոն ընթացքը` լարելով իրավիճակն ու գեներացնելով անհանդուրժողականության մթնոլորտ, հող նախապատրաստելով դրսում սպասող հավաքի մասնակիցների համար։

Վստահ եմ` հաշվարկն այն էր, որ իրավիճակն էլ ավելի կլարվի և ինչ-որ պահի դրսում հավաքվածները անկարգություններ կհրահրեն։
Հարկ է նշել, որ Մարդու իրավուքների հանձնաժողովի նիստից հետո այդ հավաքին միացավ և ելույթ ունեցավ նաև Էդգար Ղազարյանը: Սա լավագույնս ապացուցում է, որ հանձնաժողովի նիստում կատարվողը և ԱԺ դիմաց տեղի ունեցած հավաքը սինխրոնացված էր և գործում էր մեկ նպատակի բռնության էսկալացիայի համար:

Վերը նշված իրադարձությունների վերաբերյալ հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը` դեպքերի փոխկապակցվածությունը, նշածս անձանց համագործակցությունը, իսկ հետո նաև հնչած արտահայտություններն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար։

Ինքս պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն` հանգամանքներն ուսումնասիրելու կապակցությամբ»։