ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Չինաստանի կողմից ՌԴ-ին օգնելը համարում է «պատմական սխալ»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի հայտարարել է, որ Չինաստանի կողմից Ռուսաստանին օգնություն տրամադրելը ուկրաինական պատերազմի համար «պատմական սխալ կլինի՝ խորը հետևանքներով»: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ այս մասին Ստոլտենբերգն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում։