Ռուսաստանից Հնդկաստան նավթի առաքումն աճել է 22 անգամ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ անցյալ տարի Հնդկաստան նավթի առաքումն աճել է 22 անգամ: Այս մասին գրում է Akşam-ը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Россия-24» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ իրենք ռուսական նավթ են մատակարարում Կենտրոնական Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներ։ Իրենք այդ հարցում դիմել են Ռուսաստանի համար «բարեկամական» երկրների շուկաներին:
«Նավթի առաքումները Հնդկաստան նախորդ տարի աճել են 22 անգամ»,-ասել է նա:
Կիսվելով այն տեղեկությամբ, որ 2022էթ.-ին նավթի առաքումները Չինաստան աճել են 8%-ով, Նովակը նշել է, որ իրենք այս տարի կշարունակեն զարգացնել ասիական երկրներ առաքումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։
«Հաշվի առնելով, որ ասիական շուկան արագորեն աճում է սպառման, պահանջարկի և տնտեսության առումով, մենք վստահ ենք, որ մեր արտադրանքը պահանջարկ կունենա: Դրանք ներառում են նավթը, նավթամթերքները, գազը, հեղուկ բնական գազը և ածուխը»,-ասել է Նովակը: