Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու Iveko բեռնատարը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի
Ապրիլի 5-ին, ժամը 11:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Iveco» մակնիշի բեռնատարը։