Տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր. ընդդիմադիրները ՔՊ-ականների հնչեցրած սպառնալիքների հարցով կդիմեն դատախազին (տեսանյութ)
Երեկվա տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորների և հատկապես Արթուր Հովհաննիսյանի անվայել պահվածքին:
Նա տեղեկացրեց, որ ընդդիմադիրները ՔՊ-ականների հնչեցրած սպառնալիքների հարցով կդիմեն դատախազին: