Ադրբեջանական բանակն ի վիճակի է հաղթել իրանական բանակին. Արեստովիչ
Ադրբեջանական բանակը շատ ուժեղ է և մարտունակ, ի վիճակի է հաղթել իրանական բանակին:
Այս մասին ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Իրանցիները տանկերն այս ու այն կողմ կքշեն, կվախեցնեն Ադրբեջանին ու Թուրքիային, բայց խնդիրն այն է, որ նրանք չեն վախենում: Այս հեռանկարում Իսրայելն ու ԱՄՆ-ն հնարավորություն ունեն օգտվելու ստեղծված իրավիճակից,- ասել է Արեստովիչը։