Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը անցել է 50 հազարից
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50399-ի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Սոյլուն նշել է, որ հայտնաբերված մարմինների նույնականացումը շարունակվում է։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: