Մակրոնն ու Բայդենը ցանկանում են Չինաստանին ներգրավել արագացնալու Ուկրաինայում պատերազմի ավարտը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են ներգրավել Չինաստանին՝ արագացնելու Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատում, հայտնում է Reuters-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ երկու ղեկավարներն էլ հեռախոսազրույցում նշել են իրենց համատեղ պատրաստակամությունը՝ ներգրավելու Չինաստանին Ուկրաինայում պատերազմի ավարտն արագացնելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը մասնակցելու գործում։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մակրոնը չորեքշաբթիից ուրբաթ այցելում է Չինաստան։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ծրագրում է բանակցություններ վարել նրա հետ՝ գծելու երկկողմ հարաբերությունների ընթացքը։