Թրամփը ձերբակալվել է․CNN
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթենի դատախազությունում ձերբակալվել է և սպասում է մեղադրանքի առաջադրմանը։
Թրամփից մատնահետք կվերցնեն, ինչը ձերբակալության գործընթացի մաս է։ Հաջորդիվ նրան կտեղափոխեն դատարանի դահլիճ, որտեղ նրան կներկայացնեն մեղադրանք։
Նշվում է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որին քրեական մեղադրանք է առաջադրվում ու պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ։